կարևոր
3217 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-09 14:01
Հասարակություն

Յուրաքանչյուր պայքար ունենում է դժվարություններ ու սխալներ․ Նաիրի Հոխիկյան

Յուրաքանչյուր պայքար ունենում է դժվարություններ ու սխալներ․ Նաիրի Հոխիկյան

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին մայիսի 8-ի հանրահավաքին ու հավատացին միասնական պայքարի մեր կոչին' հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի։

Բնականաբար, յուրաքանչյուր պայքար ունենում է դժվարություններ ու սխալներ։ Դրանք շտկվում են ու դառնում ավելի արդյունավետ իրար օգնելով։

Մենք շարունակում ենք հանրահավաքների շարքը և մայիսի 9-ին, ժամը 18:00-ին ևս հրավիրում ենք Երևանի Ազատության հրապարակ։

Հրավիրում ենք նաև այն մարդկանց, ովքեր ունեն մտահոգություններ և առաջարկներ, եկեք և օգնեք մեզ, որ միասին հաջողության հասնենք։

Մենք ձևավորում ենք շտաբ, որտեղ կհավաքագրվեն ձեր բոլոր նկատառումները և  իրականություն կդառնան հանրահավաքների ժամանակ։

Գրեք նաև ինձ անձնական նամակներով, գրեք ձեր դիտարկումների ու առաջարկների մասին։ Օգնեք, որ միասին առաջ գնանք։

Սպասում ենք այսօր' ժամը 18:00-ից' Ազատության հրապարակում։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հասարակական գործիչ