Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երբ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց ներկայացրեց «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, հայցը բավարարած դատավորը «պարգեւատրվեց» իշխանության կողմից. նա նոր պաշտոն ունի:
Հիշեցնենք, որ մի հոդված էինք հրապարակել` նշելով՝ ապօրինի ծագման գույքի դեմ պայքարող Սասուն Խաչատրյանն ինքը չի կարողանում հիմնավորել իր ունեցվածքը, եւ լուրեր կան, թե նա Մոսկվայում մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր ունի, որոնք գրանցված են այլ անձանց անուններով: Առաջարկել էինք հրապարակավ, որ Խաչատրյանն ինքը ապացուցի, որ գույք չունի, ինչպես նա անում է ապօրինի ծագման գույքերի գործերով: Այս հրապարակման համար նա «զրպարտչական տեղեկատվությունը հերքելու եւ 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով» դատարան էր դիմել:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը բավարարել էր Սասուն Խաչատրյանի հայցը ու ոչ միայն բավարարել էր, այլեւ ինքն էր հայցվող Խաչատրյանի փոխարեն ընկել ու ապացույցներ հավաքել մեր հրապարակման մասով, որը դատավորի էթիկայի եւ վարքականոնի կոպիտ խախտում է ու կարգապահական վարույթի հիմք: Դատավոր Սահակյանի չպատճառաբանված ու ապօրինի որոշման առիթով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին՝ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, սակայն այդպես էլ մեր դիմումը մնաց անպատասխան, եւ չպատճառաբանված որոշման համար Սերգեյ Սահակյանը պատասխանատվության չենթարկվեց:
Փոխարենը նա առաջխաղացում ունեցավ։ 2023թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-175-Ա հրամանագրով՝ Սահակյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Ասել է թե՝ Սահակյանը իրավապահ համակարգի եւ քաղաքական իշխանության սրտի որոշումների համար խրախուսվեց:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում