Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 14:12
Քաղաքական

Մինչև բոլորի կարծիքները չլինեն, չեմ ստորագրելու. Հովիկ Աբրահամյանը՝ «Յուքոմ»-ին հարկային արտանություններ տալու որոշման մասին

Մինչև բոլորի կարծիքները չլինեն, չեմ ստորագրելու. Հովիկ Աբրահամյանը՝ «Յուքոմ»-ին հարկային արտանություններ տալու որոշման մասին

Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցնել 4 G բջջային կապի, հզորացնել 2 G և 3 G ցանցերը: Նախատեսվում է նաև 18,3 միլիարդ դրամի ընդհանուր ներմուծում՝ նախնական արժեքներով: Կստեղծվի լրացուցիչ 340 աշխատատեղ:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը արձագանքեց` ասելով, որ դեռ կարծիք չեն հայտնել` այդ հարցի  հետ կապված:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ պայմանավորվել է Արծվիկ Մինասյանի հետ, և նա կստանա բոլորի համաձայնությունը: «Աշխատակազմին հանձնարարեցի, որ մինչև բոլորի կարծիքները չլինեն, չեմ ստորագրելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: