կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 16:58
Քաղաքական

Պետք է ստուգեն, ի՞նչ է եղել. Հովիկ Աբրահամյանը՝ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումներ անցկացնելու մասին

Պետք է ստուգեն, ի՞նչ է եղել. Հովիկ Աբրահամյանը՝ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումներ անցկացնելու մասին

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովում լրագրողները հարցեր ուղղեցին: Նա նախ փորձեց հրաժարվել հարցերին պատասխանելուց` ասելով, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի, բայց խուսափել չհաջողվեց:

 

Հարց հնչեց` Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները ի՞նչ են պարզել: «Հարկային ստուգումները ժամկետ ունեն, մի փնտրեք ինչ-որ սանդրանքներ, ուղղակի ստուգում են, պետք է ստուգեն, ի՞նչ է եղել: Բոլորը պետք է հարկերը վճարեն` լինի Հանրապետական, թե` որևէ այլ կուսակցություն, ես դա առաջին օրն են ասել, իմ կարծիքը դեռ չի փոխվել: Հիմա բոլորս հասկանում ենք, որ ամեն ինչ միանգամից չի լինելու, նույնիսկ քննադատում են, թե` տեսաք` չստացվեց, բայց այդ քննադատություններն ինձ չեն ստիպում, որ չշարունակեմ իմ գործունեությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Հարցին, թե` Ձեր և Գագիկ Խաչատրյանի բիզնեսներո՞ւմ ով պետք է ստուգումներ անցկացնի, Հովիկ Աբրահամյանը երկար մտածելուց հետո որոշեց հոմորով պատասխանել. «Դուք»: Այնուհետև նա նախընտրեց չշարունակել թեման:

 

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցի այն միտքը, թե Հայաստանը սնանկացման եզրին է, ասաց. «Մտահոգություններ մենք ունենք, դա կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ: Մենք ունենք քայլեր, ծրագրեր որոնք կնվազեցնեն... և տարվա կեսին տնտեսական աշխուժացում կնկատվի»,- ասաց Աբրահամյանը: