Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պարո՛ն Փաշինյան, նախ, դուք դասղեկ չեք, մենք էլ ձեր աշակերտները չենք: Գովելի կլիներ, որ նույն ոգեւորությամբ պատասխանեիք նաև Ալիևին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, երբ Փաշինյանը մանկավարժական տոնով սկսեց սխալների ուղղում անել Լևոն Քոչարյանին:
Նա ասաց, որ իր համար անհասկանալի են Փաշինյանի ու իր թիմակիցների «անհասկանալի շարժումները»՝ ի պատասխան այն պարզ ճշմարտության, որ ձախողել է. «Դուք ձախողել եք ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգում: Ընդամենը օրեր առաջ հայտարարել եք, որ Ալիեւի հայտարարությունները լրջագույն հարված են ՀՀ-ին, Ալիևը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին, դուք եք հայտարարել, որ Ադրբեջանի առաջարկությունները կարդալով՝ եզրակացության եք գալիս, որ փորձում են լեգիտիմացնել հետագա պատերազմը: Դուք և Ալիևը խոսում եք տարբեր բաների մասին, դուք այլ բառապաշարով եք խոսում, Ալիևը՝ այլ: Դուք շարունակ խոսում եք տալու մասին, Ալիեւը վերցնելուց է խոսում: Դուք խոսում եք անկլավները տալու մասին, ճանապարհները տալու, Ադրբեջանին հանցագործներին տալու մասին եք խոսում, ի՞նչ է ասում դրան ի պատասխան Իլհամ Ալիևը: Ո՞րն է այն սահմանը, մինչև որտե՞ղ և ի՞նչ չափանիշներով եք սահմանելու, թե որտե՞ղ է ավարտվելու այդ տալու պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու»:
Մանրամասն՝ տեսանյութում։