Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարող է անհավանական թվալ, բայց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը կրկին հանվել է կառավարության նիստի օրակարգից: Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է: Առաջին անգամ հարցը փետրվարի 11-ի նիստի օրակարգում էր հայտնվել, բայց մինչեւ նիստը սկսվելը վաղ առավոտյան այն հանվել էր: Ինչպես արդեն նշել էինք, այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի լուռ հակամարտության կիզակետում է հայտնվել: Խաչատրյանը ցանկանում է արտոնություններ պոկել կառավարությունից իր հարազատներին պատկանող «Յուքոմի» համար, իսկ Աբրահամյանն էլ այդ կերպ «իր փայ» վատությունն է անում իր հակառակորդին:
Այս պատմության մեջ կա եւս մի ուշագրավ դետալ: Հարցը կառավարության նիստի օրակարգերում պարբերաբար հայտնվում ՀՀ էկոնոմիկայի այլեւս նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի նախաձեռնությամբ: Վերջինս էլ ինչպես հայտնի է այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Հովիկ Աբրահամյանի հետ: Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Ճշմարիտյանը պետք է եւս երեք հարց ներկայացներ: Իսկ մեկ այլ, արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ներկայացնելու էր երկու օրակարգային հարց: Հարցերը օրակարգում մնացել են, իսկ նշված նախարարներն արդեն նախկին են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում