կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 14:36
Տնտեսական

Շատ կարևոր նախագիծ է սա. Հովիկ Աբրահամյանը հարկային նոր փոփոխություն է իրականացնում

Շատ կարևոր նախագիծ է սա. Հովիկ Աբրահամյանը հարկային նոր փոփոխություն է իրականացնում

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծի փաթեթը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ` հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման` արմատապես նոր համակարգ` կիրառելով ընդամենը մեկ գանձապետական հաշիվ: Նախագծի փաթեթում դրված հիմնական փոփոխությունը և սկզբունքը այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորությունը արտացոլող հարկային հաշվարկ, հետևաբար` հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների  ներկայացումը փաստացի կարող է տնօրինել  միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում` կարող է հետ ստանալ այդ գումարները:

 Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լուծելու մի շատ կարևոր համակարգային նշանակություն ունեցող խնդիրներ, մասնավորապես` վերանում է միասնական գանձնապետական հաշվի վրա  գերավճարներ կուտակելու հնարավորությունը, քանի որ դրանք այլևս չեն համարվելու հարկային եկամուտներ, կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը, սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի, կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացումը, եզրակացությունների կազմումը և այլն), կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման և վերադարձման գործող ընթացակարգերը և դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը, կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը, կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը), եկամտային հարկի և արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային, բոլոր հարկատեսակների և վճարների գծով կնույնականացվեն հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների վճարման ժամկետները, հստակեցվի և պարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,  ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաև հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,  կհանվեն տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները,   կհստակեցվի և կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ դա շատ կարևոր նախագիծ է: