|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին: Համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար արտիստները, ինչպես նաև կկայանա վերականգնված «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը (երաժշտությունը` Գրիգոր Հախինյանի, բեմադրիչ՝ Նորայր Մեհրաբյան): Լոռեցի Սաքոյի դերում՝ Շվեդիայի Արքայական բալետի հիմնական մենապարող՝ Արսեն Մեհրաբյան: