|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա օպերային արվեստի մեծ երախտավոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Միջոցառումը կմեկնարկի թատրոնի ճեմասրահից՝ երգչի լուսանկարների և թատրոնում նրա մարմնավորած կերպարների զգեստների, 3 հեղինակային և «Անուշ» օպերայի ձայնասկավառակների, պետական պատվերով վերջերս հրատարակված գիրք-ալբոմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի նրա օպերային կատարումների ձայնագրություններով:
Համերգին կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը /գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան/, բալետային խումբը /բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան/, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան/, Կոմիտասի անվան պետական քառյակը /գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան/ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Համերգի մենակատարներն են՝ Ռուբեն Մաթևոսյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Սարգիս Աղամալյանը, Նունե Բադալյանը, Արա Ավանյանը: Երեկոյի բեմադրող ռեժիսորն է Հրաչյա Աշուղյանը: