կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 16:50
Մշակույթ

Համերգ՝ նվիրված Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին

Համերգ՝ նվիրված Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին

Հունիսի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ «Հայ երգի թագուհի» խորագրով հանդիսությունը: Հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, «Բարեկամություն» պարավեստի պետական համույթը, Աննա Մայիլյանը («Ալագյազ», «Խնկի ծառ»), Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը…

Երեկոյի ընթացքում էկրանին կներկայացվի հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝ Հ. Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի խոսքը հոբելյարի մասին: