|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը: Նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Համերգը եզրափակում է երգչուհու՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը։
Համերգի ընթացքում Վ. Ավանյանը կկատարի ոչ միայն Ա. Հարությունյանի, այլև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Երեկոյի հատուկ հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա վանաձորցի հանդիսատեսին կներկայացնի ինչպես իր հեղինակային, այնպես էլ հայտնի ու սիրված մեղեդիների սեփական ջազ մշակումները: