|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Նոյեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգին մասնակցելու են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկավար Էդ. Թոփչյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ռ. Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ս. Հովհաննիսյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Հ. Թոփիկյան/, Իրինա Զաքյանը /սոպրանո/, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբը /դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան/:
Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են Տիգրան Մանսուրյանի չարենցյան և իսահակյանական երգչախմբային շարքերը, «Դպիր տաղ կարդալն», «Խուտուտ–մուտուտ», «Ասացվածք հոր համար», «Կինոերաժշտություն» /պոպուրի/, «Պարտիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար /3-րդ, 4-րդ մաս/, «Ես իմ անուշ Հայաստանի», «Հավատով խոստովանիմ» /հայաստանյան պրեմիերա/ սիմֆոնիկ, վոկալ և խմբերգային ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը, կցուցադրվեն դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից: Համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: