|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ, տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը /գեղարվեստական ղեկավար` Թովմաս Պողոսյան/: Գործիքային մասը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյանը:
Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասիի, Հովնաթանի, Աշոտի, Շահենի, Ջիվանի, Միջազի, ինչպես նաև, Վ. Կոտոյանի, Վ. Բալյանի, Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունները: