|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցն է հրապարակել, որում ներկայացված է աշխարհի երկրներում ազատության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։
Պետությունները դասակարգվել են` ամենաազատ, մասամբ ազատ և ոչ ազատ:
Այս տարվա զեկույցում նշվել է, որ երկրներում ազատության իրավիճակը վատթարացել է: Սոմալիում, Թուրքմենստանում, Հյուսիսային Կորեայում, Ադրբեջանում և մի շարք այլ պետություններում ազատությունը գտնվում է վատթարագույն վիճակում:
100 միավորից 16 միավոր ստացած Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքը, իսկ Հայաստանն ու Արցախը հայտնվել են ավելի բարձր հորիզոնականում՝ ընդգրկվելով մասամբ ազատ երկրների ցուցակում: Նշենք, որ զեկույցում Հայաստանը ստացել է 46, իսկ Արցախը` 33 միավոր: