կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 21:01
Հասարակություն

Freedom House-­ը Հայաստանն ու ԼՂ-­ն ընդգրկել է «մասնակի ազատ» երկրների ցանկում

Freedom House-­ը Հայաստանն ու ԼՂ-­ն ընդգրկել է «մասնակի ազատ» երկրների ցանկում

Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ ներկայացվել են որպես «մասնակի ազատ» երկրներ: Հայաստանը 100 բալանոց համակարգում ստացել է 45 միավոր, որում 100­ն ամենաազատն է, իսկ 0-­ն ոչ ազատը:

Կազմակերպությունն առանձնացված գնահատականներ է ներկայացրել նաև քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասով, որոնցում Հայաստանը համապատասխանաբար գնահատվել է 5 և 4՝ հնարավոր 7 միավորից, որում 7­-ը ոչ ազատն է, իսկ 1-­ը ամենաազատը:

Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է «վիճելի տարածքներ»­ի ցանկում՝ 33 միավորով: Այն ևս համարվում է «մասնակի ազատ»: Լեռնային Ղարաբաղի պարագայում և՛ քաղաքական իրավունքները, և՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 5:

Ըստ զեկույցի՝ ամենաազատ երկիրը համարվել է Ֆինլանդիան, իսկ ամենաանազատը՝ Զիմբաբվեն:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը և Թուրքիան համարվել են «մասնակի ազատ»՝ համապատասխանաբար 64 և 53 միավորով: Իրանը և Ադրբեջանը համարվել են ոչ ազատ՝ 17 և 14 միավորներով: