|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Freedom House միջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցը, որի համաձայն` Թուրքիան դասվել է անազատ համացանց ունեցող երկրների շարքը՝ զբաղեցնելով 46-րդ հորիզոնականը:
Ըստ Sozcu-ի՝ ոչ ազատ համացանց ունեցող երկրների թվում են նաև Եգիպտոսը, Ռուսաստանը, Բելառուսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եթովպիան, Մյանմարը, Սուդանը:
Ըստ զեկույցի՝ առանց սահմանափակումների համացանցից օգտվում են միայն ուսումնասիրությանը մասնակցած երկրների 24 տոկոսի բնակիչները:
Ազատ համացանց ունեցող երկրների ցանկում են Հայաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան: