Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երկու հանգամանքի կցանկանամ անդրադառնալ՝ հաշվի առնելով, որ այսօրվա նիստերի ընթացքում այդ հարցը շատ քննարկվեց՝ մշտական հանձնաժողովներում քննարկումներ, բացասական եզրակացություններ, դրանք պե՞տք է լիագումար նիստերում քննարկվեն, թե լիագումար նիստերում քննարկումը բավարար է: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պճատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Մշտական հանձնաժողովներում միշտ էլ լինում են քննարկումներ, որոնց արդյունքում լինում են դրական կամ բացասական եզրակացություններ: Հիմա, եթե այն տրամաբանությամբ առաջնորդվենք, ինչն իշխանության ներկայացուցիչներն են փորձում ներկայացնել, ապա ստացվում է դրական եզրակացություն ստացած հարցն ինչի համար ենք քննարկում լիագումար նիստերում: Այսինքն այդ դրական եզրակացություն ստացածներն էլ իշխանական շոու ապահովելու համար են, ոչ, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԱԺ-ն շոուների տեսանկյունից արդյունավետ հարթակ չէ»:
Ավելին՝ տեսանյութով: