կարևոր
3379 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 16:17
Քաղաքական

Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը

Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը

Freedom House միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022 թ.-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը հավաքել էր 55 միավոր: Այսպիսով, Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին:

Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023 թ.-ին. 

«Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել են հայկական տարածքներ  սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը»:

 Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: