|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ գնահատելով աշխարհի 195 երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունները:
Զեկույցում Հայաստանը ճանաչվել է «մասամբ ազատ երկիր»՝ 100 միավորից ստանալով 45 միավոր: «Մասամբ ազատ» է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:
Տարածաշրջանի երկրներից «մասամբ ազատ երկիր» է ճանաչվել Վրաստանը՝ ստանալով 64 միավոր:
Ինչ վերաբերում է «եղբայր պետություններ» Ադրբեջանին և Թուրքիային, նրանք ճանաչվել են «ոչ ազատ երկիր»՝ ստանալով 12 և 32 միավոր: «Ոչ ազատ երկիր» է դարձել նաև Իրանը՝ ստանալով 18 միավոր:
«Ազատ երկիր» է ճանաչվել 88 երկիր, «մասամբ ազատ»՝ 58 երկիր, իսկ «ոչ ազատ»՝ 45 երկիր: