| 
                            Փոխարժեքներ
                                                        29 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 | 
| EUR | ⚊ | € 446.44 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7824 | 
| GBP | ⚊ | £ 509.98 | 
| GEL | ⚊ | ₾ 140.95 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-05-02 17:05
            12 տարի առաջ - 2013-05-02 17:05  
         
                
            Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 1-ին Վաշինգտոնում հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում գնահատում է մամուլի ազատությունը 2012-ին` աշխարհի 197 երկրում. տեղեկացնում է Regnum-ը:
Փաստաթղթի համաձայն` 63 երկրում մամուլն ազատ է, 70-ում` մասնակի ազատ, 64-ում` ոչ ազատ:
Հայաստանի կարգվիճակն այս զեկույցում չի փոխվել. վերջին տասնամյակում Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է, թեեւ զեկույցի հեղինակներն այս անգամ առաջընթաց են նկատել, եւ Հայաստանն իր դիրքը բարելավել է 4 կետով, եւ մնում է բարձրանալ ընդամենը մեկ հորիզոնականով` մասնակի ազատ մամուլով երկրների թվում հայտնվելու համար:
Իսկ առաջընթաց համարվում է այն, որ խորհրդարանական վերջին ընտրությունները լավ են լուսաբանվել մամուլի կողմից, ընդդիմությունը հնարավորություն է ունեցել օգտվելու ինտերնետային ԶԼՄ-ներից, բռնությունը լրագրողների նկատմամբ նախընտրական եւ ընտրական շրջանում նվազել է: Նաեւ կտրուկ նվազել է լրագրողների դեմ զրպարտության մեղադրանքով դատական հայցերի թիվը:
Ըստ զեկույցի` Վրաստանը եւս 3 կետով բարելավել է իր դիրքը եւ մնում է մասնակի ազատ մամուլ ունեցող երկրների շարքում, մինչդեռ Ադրբեջանը հետընթաց է ապրել. ստացել է 82 միավոր, երբ ամենաանազատ մամուլ ունեցող երկրները` Հյուսիսային Կորեան եւ Թուրքմենստանը ստացել են 96-ական միավոր: