Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Freedom House-ը հրապարակել է ազատ համացանց ունեցող երկրների ցուցակը, որում 18 երկրների հետ տեղ է գտել նաև Հայաստանը:
65 երկրներում համացանցի ազատության աստիճանը որոշելու համար տրվել են 0-ից (ամենաազատ) մինչև 100 (ամենաքիչ ազատ) միավորներ: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են ազատ համացանց ունեցող, 31-60 միավոր ստացածները՝ մասամբ ազատ, իսկ 61-100 միավոր ստացած երկրները՝ ոչ ազատ:
Հավաքելով 28 միավոր՝ Հայաստանը հայտնվել է համացանցի ազատության սանդղակում:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը հավաքել է 24 միավոր, Թուրքիան՝ 58, Ադրբեջանը՝ 56 միավոր, իսկ Ռուսաստանը՝ 62 միավոր:
Համացանցի ազատության սանդղակում առաջատար դիրքում են Իսլանդիան, Էստոնիան և Կանադան, իսկ սանդղակը եզրափակում են Իրանը, Սիրիան և Չինաստանը։