Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիսով ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ամփոփեց 2015թ. էներգետիկ տարվա ցուցանիշները: Նշենք, որ, ասուլիսին զուգահեռ, նաիրիտցիներն իրենց բողոքն էի հայտնում կառավարության շենքի դիմաց:
Նախարարը նախ նշեց, որ ինքը տեղյակ է, որ նաիրիտցիները ներկա պահին հավաքվել են կառավարության շենքի առջև՝ իրենց բողոքը հայտնելու: Հետո ասաց, որ անցած տարվա ընթացքում լուծվեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հետ կապված խնդիրը։ Ընդունվեց կառավարության որոշում Միջպետական բանկի, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի և «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները «Հայգազարդ» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ներին զիջելու վերաբերյալ: Տարեվերջին ստորագրվեցին այդ պահանջների իրավունքների զիջման պայմանագրերը:
Երվանդ Զախարյանը նշեց, որ «Նաիրիտ» գործարանի ամբողջ գույքի նկատմամբ գրավի իրավունքները Միջպետական բանկից արդեն փոխանցվել են կառավարությանը, և ներկայումս տարվում են կազմակերպչական ու ձևաչափական աշխատանքներ, որոնք մեկ ամսվա ընթացքում կավարտվեն:
«Նաիրիտ»ի վերագործարկման գործում բոլորն են շահագիրգիռ` թե\' նաիրիտցիները, թե\' կառավարությունը, որն անում է ամեն ինչ գործարանը վերագործարկելու համար: Տարվում են բանակություններ վերագործակման ուղղությամբ, բայց թե ի՞նչ արդյունքների կհասնենք, ցույց կտա ժամանակը»,- ասաց Երվանդ Զախարյանը: