Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարցրեց «Նաիրիտ» գործարանի մասին, թե` ճի՞շտ է, որ գործարանի գույքը վաճառվելու է, իսկ աշխատանքները դադարեցվելու են:
Նշենք, որ նաիրիտցիները ներկա պահին բողոքի ցույց են անում Բաղրամյան 26-ի դիմաց:
Հարցին պատասխանեց էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը` ասելով, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որին տրվել են լիազորություններ` բանակցություններ վարել այն կազմակերպությունների հետ, որոնք կարող են գնել «Նաիրիտ»-ը:
«Եթե լինի քիչ, թե շատ իրատեսական առաջարկ, ապա կներկայացնեն ինձ: Դեռ մինչև հիմա ոչ մի կազմակերպության կողմից չի եղել ոչ մի առաջարկ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար: Ինչ վերաբերում է գույքագրմանը, ապա դա մի քիչ այդպես չէ. գույքագրվել են քիմիկատներ պարունակող բաժինները, քանի որ «Նաիրիտ»-ում կան հրդեհավտանգ, ուժեղ ներգործող նյութեր, որոնք ուսումնասիրվել են: Պայմանավորվածություն ունենք ԱԻ նախարարության հետ՝ դրանց վնասազերծման համար»,- ասաց նախարարը:
Լևոն Զուրաբյանը արձագանքեց, թե նախարարի պատասխանից երևում է, որ կառավարությունը որոշել է դադարեցնել «Նաիրիտ»-ի աշխատանքը: