|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
««Այս ամսվա աշխատավարձը կվճարեմ, բայց ես ժամկետներ չեմ ասել: Կաշխատենք, որպեսզի հարցը լուծենք, իսկ հետագայում ժամանակն է, որպեսզի այդ հարցում կոնկրետություն մտնի: Ես չէի ասի՝ վերագործարկում, ես ընդհանրապես եմ ասում՝ միգուցե վերագործարկում, միգուցե հակառակը, բայց որոշակիություն պետք է լինի, որպեսզի կոլեկտիվն իր անելիքներն իմանա, կառավարությունն՝ իր անելիքները»,- մեր թղթակցին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար Երվանդ Զախարյանը:
Նա հրաժարվել է մեկնաբանել իր նախորդի՝ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե մայիսի կեսերին ռուսական պատվիրակություն է գալու Հայաստան, և գործարանի հարցը վերջնականապես լուծվելու է, սակայն շեշտել է, որ որևէ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի, և որևէ այց չի սպասվում:
«Ռոսնեֆտի» հետ կապված՝ նախարարը հայտարարել է. «Ես ոչ մի նորություն չունեմ «Ռոսնեֆտի» վերաբերյալ»՝ այդպիսով հերքելով նախկին կառավարության ղեկավարի ու նախարարների հայտարարությունը, թե ռուսական ընկերության հետ համաձայնությունը ձեռք է բերվել, և մնացել են միայն տեխնիկական խնդիրները»,- գրում է «168 ժամ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։