Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ»-ի վերաբերյալ հաղորդում էին ներկայացնում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և Համաշխարհային բանկի մասնագետները:
Երվանդ Զախարյանը նախ իր ելույթում նշեց, որ կառավարությունն է դիմել Համաշխարհային բանկի օգնությանը` ելնելով ստեղծված սոցիալական լարվածությունից` կապված նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի վճարման և նրանց հետագա աշխատանքի հետ: Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները «Նաիրիտ»-ում ամփոփվել են 2015-ի հուլիսին: Նախարարի խոսքով` դեռևս 80-ականներից սկսած, քիմիական հսկայի վերակենդանացման փորձերն անցել են ապարդյուն: 2006-ին «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց մասնավոր ընկերության, և 10 տոկոս բաժնետոմսերը մնացին կառավարությանը:
«Հիմա, երբ մենք ուսումնասիրում ենք գործարանի մասնավորեցումից մինչև 2010-ին գործարանի կանգ առնելը, ապա մեկ տարվա կտրվածքով տեսնում ենք, որ գործարանը կուտակել է 12,5 միլիարդ դրամ կրեդիտորական պարտքեր: Պարտքերն ու վնասները, 2006-ից սկսած, աճել են ամեն տարի: Եվ աշխատելու տարիներին «Նաիրիտը» կուտակել էր 50 միլիարդ դրամ պարտք: Ստեղծված վիճակի պատճառն այն է, որ արտադրական ինքնարժեքը միշտ գերազանցել է ապրանքի վաճառքի գինը: Նման կոնյունկտուրայի դեպքում շարունակել ապրանք արտադրելը` ինքնասպանություն էր, սակայն սեփականատերը շարունակել է գործունեությունը` ներգրավելով վարկեր ու կուտակելով մեծածավալ պարտքեր, ինչը կործանման է բերել ինչպես գործարանին, այնպես էլ Երևանի ՋԷԿ-ին»,- ասաց նախարարը:
Երվանդ Զախարյանը նշեց, թե ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեփականատերը լքել է ընկերությունը, իսկ գործարանի անշարժ գույքը գրավադրել է միջպետական բանկում: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվելլէ հասնել նրան, որ բանկը զիջումների գնա: Ստեղծված իրավիճակում կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին, որն էլ իր միջոցների հաշվին իրականացրել է ընդհանուր աուդիտ: Անկախ Համաշխարհային բանկի առաջարկություններից ու եզրակացություններից, նախարարի խոսքով, կառավարությունը ինքն է որոշելու գործարանի ճակատագիրը: