|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Նաիրիտ»-ի համար ներդրող գտնելու դեպքում 18 ամիս հետո հնարավոր կլինի վերագործարկել գործարանը. այսօր լրագրողներին հայտնեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Ըստ նրա` «Նաիրիտի» վերագործարկման 3-4 ծրագիր կա:
Դիտարկմանը, թե, Համաշխարհային բանկի անցկացրած աուդիտի համաձայն, գործարանի վերագործարկումը շահավետ չէ, Թադևոսյանը պատասխանեց, որ դեռևս 1990-ականներից Համաշխարհային բանկը նույն կարծիքին է եղել, սակայն գործարանն իր արտադրանքը իրացնելու խնդիր երբևէ չի ունեցել:
«Նաիրիտը» պետք է դիտարկել որպես Հայաստանի բրենդ, քանի որ այն ունիկալ ձեռնարկություն է, և դրա վերագործարկումը կարևոր է»,- ասաց նա և հավելեց, որ գործարանի վերագործարկման համար ընդամենը քաղաքական կամք և որոշում է պետք: