|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաղաքացիական իր պարտքն արդեն կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Քվեարկությունից հետո նա հայտարարեց, որ քվեարկել է հանուն իրենց կարգախոսի իրագործման:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա: Նա հայտարարեց, որ իր ցանկությունն է, որ ամեն ինչ խաղաղ լինի:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀՀԿ-ի քարոզարշավին, Կարապետյանը պատասխանեց, որ կուսակցությունում է նման որոշում կայացվել, թե` ինչու, չբացատրեց:
Հարցին, թե ի՞նչ Հայաստան է ցանկանում տեսնել, վարչապետն արձագանքեց. «Տրամաբանական, խելոք, օրենքի երկիր»:
Ի դեպ, վարչապետը նաեւ ասաց, որ ինքը միշտ լավատես է: Նշենք, որ ընտրությանը Կարապետյանը ներկայացել էր տիկնոջ հետ: