կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-18 14:35
Տնտեսական

Իրանի այլընտրանքները բազմաթիվ են, Հայաստանը տեղ կունենա՞ նրա ծրագրերում. Վահագն Խաչատրյան

Իրանի այլընտրանքները բազմաթիվ են, Հայաստանը տեղ կունենա՞ նրա ծրագրերում. Վահագն Խաչատրյան

ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները, ինչը նշանակում է, որ հսկայական գումարներ, որոնք մինչ այժմ սառեցված էին, սկսելու են շրջանառվել Իրանի տնտեսության մեջ, իսկ Իրանը անարգել կկարողանա իր տնտեսական հարաբերությունները կառուցել ցանկացած երկրի հետ: Արդյոք Հայաստանը կկաողանա օգտվել այդ վիճակից` աշխուժացնել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ, ցուցյ կտա ժամանակը: Այս թեմայով Yerkir.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Եթե մինչ այժմ Իրանի հետ եղած մի քանի նախագծերը կյանքի չեն կոչվել, ուստի պատժամիջոցների վերացումից հետո էլ առանձնապես բան չի փոխվի Հայաստանի տնտեսության համար:

«Եթե մենք փորձելու ենք ինքնուրույն քաղաքականություն վարել և օգտվել իսկապես այն մեծ հնարավորություններից, որն ունի Իրանը, հատկապես էներգակիրների բնագավառում, իհարկե դրական փոփոխություններ կարող են լինել: Հայաստանում նավթամշակման գործարան կառուցելու մեջ Իրանը հետաքրքրված էր այն ժամանակ, երբ պատժամիջոցների տակ էր,  բայց հիմա, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացել են, որքանով՞ Իրանը հետաքրքրված կլինի Հայաստանում նման գործարան կառուցել, չէ՞ որ Իրանի հնարավորությունները մեծանում են, այնտեղ ներդրումներ անելու հնարավորությունները մեծանում են : Եվ իսկապես, այս պայմաններում, թե որքանով Հայաստանը կտեղավորվի այս ծրագրերի մեջ, որովհետև այլընտրանքները Իրանի համար շատացել են,  չեմ կարող ասել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազամուղի կառուցման հավանականությանը, ինչի մասին խոսակցություններն ակտիվացրեց Վրաստանը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ դա ռեալ գործոն  կարող էր լինել Հայաստանի համար, և որ դրա վերաբերյալ խոսակցությունները ակտիվացել էին դեռ 90-ական թվականներից, սակայն Հայաստանի իշխանությունների վարած ոչ  արդյունավետ քաղաքականությունը ի չիք դարձրեց այդ կարևոր գործոնը: Նկատի ունենալով Ռուսաստանի կաշկանդող գործոնը, տնտեսագետը շեշտեց. «Պետք չէր իհարկե պատերազմել Ռուսաստանի կամ Իրան հետ այս հարցում, բայց պետք էր գտնել լավագույն լուծումը: Մենք դեռ չենք գտել լավագույն լուծումը»: Վահագն Խաչատրյանի խոսքով` համաշխարհային շուկայում երեք անգամ ընկել է գազի գինը, բայց ՀՀ քաղաքացիները վճարում են ամենաթանկ գնով, դա նույնպես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է:

Խոսելով նավթի գնի անկմամբ պայմամավորված Ռուսաստանից տրանսֆերտների խիստ նվազման մասին, տնտեսագետը նշեց, որ արդեն իսկ Հայաստանը կանգնած է սուր ճգնաժամի առաջ: Անգամ 2,2 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է լինելու պետական պարտքի մեծացմամբ, որի պայմաններում ավելորդ է լինելու զարգացման մասին խոսելը: Տնտեսագետը համոզված շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները այս պարագայում անելիք չունեն, տնտեսական քայլերի իմաստով, որոհետև եկել է պահը, երբ տնտեսական քայլերը էլ չեն օգնելու, և միակ անելիքը մնում է քաղաքական որոշումների դաշտում: