կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 16:28
Հասարակություն

Արցախի ուսանողներն ու դասախոսներն այսուհետ կկարողանան ներգրավվել եվրոպական կրթական ծրագրերում

Արցախի ուսանողներն ու դասախոսներն այսուհետ կկարողանան ներգրավվել եվրոպական կրթական ծրագրերում

Երևանում ընթացող Բոլոնիայի գագաթաժողովում միաձայն ընդունվեց Երևանի կոմյունիկեն: Կոմյունիկեի համաձայն` առաջին անգամ հնարավորություններ են տրվելու հակամարտության գոտիներում բնակվող ուսանողներին և դասախոսներին: Փաստաթղթում ամրագրվել է, որ հակամարտությունների գոտիներում բնակվող ուսանողներին և աշխատակազմին կտրամադրվի ազատ տեղաշարժվելու հնարավորություն:

 

ՀՀ ԿԳ նախարարը նշեց, թե սա նշանակում է, որ առաջին անգամ եվրոպական ծրագրերը հասանելի կլինեն նաև հակամարտության գոտիների ուսանողների ու դասախոսների համար: «Տվյալ` շատ կարևոր դրույթը մաս է կազմում ներառականության` մեր քաղաքականությանը: Կրթության իրավունքը, որպես մարդու ֆունդամենտալ իրավունք, պետք է իրականացնենք առանց խտրականության»,- ասաց նախարարը:

 

Yerkir.am-ը փորձեց ճշտել նախարարից, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախի ուսանողներն ու դասախոսները նույնպես կկարողանան ներգրավվել եվրոպական կրթական ծրագրերում, ինչին ի պատասխան, նախարարը նշեց` այո: