Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր սոցիալական ոլորտին հատկացվող բյուջեն:
Հիմնական զեկուցող` սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեց, իր խոսքով, «մեծ ռեֆորմատոր» Տիգրան Սարգսյանին, ով վերացրեց 18 հազար նպաստները` պատճառաբանելով, թե ավելի արդյունավետ է, որ այդ գործազուրկներին ընդգրկեն ուսուցողական ծրագրերում, որից հետո նրանք կայուն զբաղվածության հնարավորություն կունենան: Պատգամավորը հարցրեց, թե այդ ի՞նչ ուսուցողական կենտրոններ են, թող նախարարը մատնանշի, պատգամավորներն էլ մի ճանաչողական այց կազմակերպեն, թե քանի՞ գործազուրկ է աշխատանք գտել և ի՞նչ բնույթի աշխատանք է գտել:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ մասնագիտական ուսուցման ծրագրում 2015թ. ընդգրկվել է 969 անձ, որոնց 87 տոկոսը դարձել է կայուն զբաղված: Այս տարի 843 անձ է ընգրկվել այդ ծրագրում: Նախարարը նշեց, որ խնդիր չի տեսնում, որ պատգամավորներն այցելեն այդ ուսուցողական կենտրոնները:
«Երկրում ունենք կառուցվածքային գործազրկություն, անմրցունակ անձինք և այլն, բայց զբաղվածության ոլորտի պետական ծրագրերն ուղղված են անմրցունակ անձանց, պետությունը թիրախավորում է անմրցունակ անձանց»,- ասաց նախարարը: