կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-24 12:41
Հասարակություն

Նախարարը ներկայացրեց փոփոխությունները գյուղատնտեսության ոլորտի տարբեր ծրագրերում

Նախարարը ներկայացրեց փոփոխությունները գյուղատնտեսության ոլորտի տարբեր ծրագրերում

Այսօր ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա նախ նշեց, որ վերջին երեք ամիսներին, ինչ պաշտոնավարել է, փորձել են վերլուծություններ անել, հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին` նախարարը նշեց, որ պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր ունեին, բայց համոզված չեն, որ շուկան կարող է ապահովել պահանջարկը, ուստի մեխանիզմ են մշակել, որ բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ առաջարկել, հրավիրվեն մրցույթի, ու հասկանալի կլինի, թե պարարտանյութի ինչ քանակ է անհրաժեշտ գյուղացիներին:

Ինչ վերաբերում է երինջների ծրագրին, կային խնդիրներ, բայց, Իգնատի Առաքելյանի խոսքով, չի կարելի ծրագիրը կանգնեցնել, այլ պետք է զարգացնել, որոշել չափորոշիչներ երինջների բուծարանների համար:

Նույնը վերաբերելու է սերմնաբուծության ծրագրին: Մշակելու են մեխանիզմներ, որ ծրագրերը գործեն արդյունավետ, ու պարտքեր չառաջացնեն, որ գյուղացին կարողանա օգտվել այդ ծրագրերից հասցեական ձևով:

Դժվարություններ է առաջացնում գյուղատնտեսության ոլորտի մեխանիզացիայի հարցը: Քննարկվում են տարբերակներ` կա'մ, մասնավորի հետ համագործակցելով, սուբսիդավորել մեխանիզացիայի վարկավորման կանխավճարը, կա'մ`վարկավորման տոկոսները: «Կա մի մասնավոր ընկերություն, որը պատրաստ է մեխանիզացիայի կառավարումը ամբողջությամբ վերցնել իր ձեռքը»,- ասաց նախարարը: