|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գործատուն իրավունք ունի կարդալու իր աշխատողների անձնական նամակագրությունը, որն արվել է աշխատանքային ժամին: Նման վճռի հանգել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Դատարանը քննել է ռումինացի ինժեներ Բոգդան Բարբուլեսկի հայցը, ով ազատվել էր աշխատանքից 2007-ին այն բանից հետո, երբ տնօրենը կարդացել էր նրա անձնական նամակագրությունը: Տեղեկատվությունը կապված է եղել նրա աշխատանքային գործունեության հետ, և դատարանը վճռել է, որ այն կարդալը օրինական է եղել` գործատուն իրավունք է ունեցել դա անելու:
Միևնույն ժամանակ, դատարանը նշել է, որ աշխատողին հետևելու գործընթացը պետք է որոշակի սահմաններ ունենա, և անհրաժեշտ է հստակ կանոններ մշակել, որոնք կսահմանեն՝ կոնկրետ գործատուն իր աշխատողների մասին կոնկրետ ի՞նչ տեղեկություն հավաքելու իրավունք ունի: