կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 08:40
Քաղաքական

Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Կոլումբիայի համալսարանում. «Հայկական ժամանակ»

Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Կոլումբիայի համալսարանում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` Հայաստանի եւ արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում: Քննարկումը, ըստ նույն աղբյուրի, վարելու է Միջազգային եւ հանրային կապերի դպրոցի դեկան, Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մերիթ Ե. Ջեյնոուն: Միջոցառումը տեղի է ունենալու Հարիմանի ինստիտուտի հովանավորությամբ:

Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է գտնվելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: Նստաշրջանը բացվել է երեկ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության` ամենամյա քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 24-ին, ելույթ է ունենալու նաեւ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այդ օրը նախատեսված են ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուգանդայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Հայաստանի, Լիբերիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի եւ Էստոնիայի նախագահների, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ Ավստրալիայի վարչապետների ելույթները: Քննարկումները, որոնց մեկնարկից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրներին է ներկայացնելու ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը, նախատեսված են մինչեւ հոկտեմբերի 1-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում