Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով` ճիշտ չէ փնովել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը` առանց դրան մանրամասն ծանոթանալու:
Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն այն տեսքով, որով ներկայացվել է նախագահին, լուրջ առաջընթաց է, քանի որ այն վեր է հանում երկրի կառավարման համակարգի առկա թերությունները և ուրվագծում դրանց վերացման ուղիները:
Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի` կարելի է փնովել ցանկացած փաստաթուղթ` առանց կարդալու, բայց եկել է ժամանակը, որ քաղաքական ուժերը լրջորեն անդրադառնան այդ հայեցակարգին, և եթե կան թերի կողմեր, ապա բարձրաձայնեն դրա մասին:
«Թե չէ պիտակավորումը լավագույն քննադատության ձևը չէ»,- ասաց նա եւ հավելեց, որ ներկայիս հայեցակարգը «լավ եփված» փաստաթուղթ է, արժանի մանրակրկիտ ուշադրության և քննարկման:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ցավով է նշում, որ ՀՀ առաջին նախագահը չի ծանոթացել փաստաթղթին: