կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 10:58
Քաղաքական

Ես հո՞ երեխա չեմ, որ պատկերացնեմ` Պուտինը կարդալու էր եւ արձագանքելու. Զորի Բալայան

Ես հո՞ երեխա չեմ, որ պատկերացնեմ` Պուտինը կարդալու էր եւ արձագանքելու. Զորի Բալայան

Արդեն տեղեկացրել ենք, որ ի պատասխան Yerkir.am-ի հարցման` ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ ՌԴ նախագահի վարչակազմում նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից, եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Զորի Բալայանը, անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխանին, հիշեցրեց, որ իր նամակում ինքը շեշտել է, որ եթե անգամ Պուտինը չարձագանքի իր նամակին, այնուամենայնիվ, դա չէ թերեւս ամենակարեւորը:

 

«Ես հո երեխա չեմ, որ պատկերացնեմ` Պուտինը կարդալու էր եւ արձագանքելու: Պուտինը ինձ համար թիվ մեկ դիպլոմատն է ՌՌ-ի համար եւ շատ լավ գիտի` ինչ ասել է այդպիսի նամակին պատասխանել բաց տեքստով, ես դա չեմ պատկերացրել, ինձ համար գլխավորը նա է եղել, որ առհասարակ նա իմանա: Ինչ վերաբերում է նրան, որ նա նամակի մասին մամուլից է իմացել, դա արդեն ուրիշ հարց է, միգուցե ուրիշ ինֆորմացիա էլ կարող է լինի, որ, օրինակ, իրեն տվել են, նա կարդացել է եւ ասել է, որ չի արձագանքելու, դա չի կարեւորը, կարեւորն այն է` լռել չեմ կարողանում, որովհետեւ ես շատ լավ գիտեմ` ինչ կարող է մեզ սպասվի, եթե հանկարծ այն, ինչ ասում է Մադրիդյան փաստաթուղը, դառնա իրականություն, թեկուզ` կիսատ- պռատ, թեկուզ 90 տոկոսն էլ մեր օգտին լինի, այդ 10 տոկոսը, անգամ մեկ տոկոսը, այնպիսի բան կբերի, որ մենք չենք կարողանալու տակից դուրս գալ»,-հայտարարեց Զորի Բալայանը:

 

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին լրացավ Գյուլիստանի պայամանագրի 200 ամյակը, եւ նա օգտոգրծեց այդ փաստը նամաը գրելու համար: Բալայանը դժգոհեց, որ մենք կորցրեցինք Նախիջեւանը, որի մասին չգիտս ինչու` լռում են:

 

«Ինչո՞ւ են անընդհատ խոսում Ղարաբաղի մասին, մոռանում են Նախիջեւանը, շարժումը, որ մենք սկսել էինք, փաստաթղթերում կար Նախիջեւանը եւ Ղարաբաղը մայր հայրենիքին միացնելը, հիմա մենք բոլոս լռում ենք Նախիջեւանի մասով, որովհետեւ այնտեղ հայ չկա, սա ողբերգություն է, եթե մենք հարմարվում ենք»,-նշեց Բալայանը եւ հավելեց, որ ցանկանում է` բուն Նախիջեւանը մտնի այն ցուցակի մեջ, որ պետք է քննարկվի փոխզիջումների համատեքստում:

 

«Եթե փոխզիջումը եղավ, այսպես ասած, ազատագրված հողերը, դա ամենամեծ սխալն է լինելու»,-ասաց նա: