Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ես զառանցանքներ չեմ մեկնաբանում». Yerkir.am-ի հետ զրույցում Զորի Բալայանի հայտնի նամակին այսպես արձագանքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Էդ լավաշները կարդալու էդքան ժամանակ չունեմ»,-ասաց նա:
Հարցին, թե նույնիսկ մոտավո՞ր ծանոթ չէ նամակի բովանդակությանը, Արզումանյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ էն ա գրել, ինչ որ էս 30 տարի ա` գրում ա` հավերժ Ռուսաստան»:
Նամակի վերբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ չի ցանկանում այլ անձնաց կամ Զորի Բալայանի անունից խոսել կամ մեկնաբանել նրանց քայլը:
Հարցին` ԲՀԿ-ն կիսո՞ւմ, թե՞ չի կիսում Բալայանի դիրքորոշումը, մասնավորապես, որ ԼՂՀ-ն պետք է մտնի ՌԴ կազմի մեջ, Ուրիխանյանն արձագանքեց. «ԼՂՀ-ի անկախությանն այընտրանք չկա: Կան համապատասխան ձևաչափեր, որոնք իրականացնում են բանակցային գործընթաց` հակամարտության կարգավորման վերաբերյալ: Բնակաբար, մեր համոզմունքն է, որ դա պետք է ընթանա բացառապես խաղաղ պայաններում»: