Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Սարդարապատ համայնքների ամբուլատորիաների բացմանը:
Yerkir.am-ի թղթակիցը Արմավիրի մարզից հաղորդում է, որ Տիգրան Սարգսյանը Աղավնատան ամբուլատորիայի բացման ժամանակ հետաքրքրվել է. «Իսկ ճառն ո՞վ է կարդալու»: Ի պատասխան առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասել է, որ այն կարդալու է Աղավնատան ամբուլատորիայի տնօրենը:
Ուշագրավ է, որ բավականին բոցաշունչ ճառին Տիգրան Սարգսյանը հրաժարվել է գնահատական տալ, երբ լրագրողներից մեկը նման հարցադրում է արել:
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Հոկտեմբերյան համայնքում ներդրվել է շուրջ 53.8 մլն դրամ, որից շուրջ 49.5 մլն դրամը` շինարարության, 4.3 մլն-ը` բժշկական սարքավորումների վրա: