կարևոր
6613 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-28 13:07
Իրավական

Այսինքն՝ ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի, որը բացարկման ենթակա է․ Արամ Օրբելյան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։

Ի դեպ,  նախորդող նիստերի ընթացքում հանրային մեղադրողը ճառով միջնորդել է մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնեց, որ պաշտպանական ճառը ներկայացնելուց առաջ ցանկանում է դատավորին՝ բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել, սակայն նախագահողը թույլ չտվեց՝ նշելով, որ միջնորդությունները կարող են ներկայացվել ճառից հետո, բացառություն կկազմեն բացառապես անձանց կյանքին, առողջությանը վերաբերյալ, ինչպես նաև՝ մինչև դատական սանկցիայի ժամկետի ավարտը Հրայր Թովմասյանի մասնակցությունը թույլատրելու միջնորդությունների քննությունը։ Արամ Օրբելյանն էլ նշեց՝ իր պաշտպանական ճառն այսօր չի ավարտվելու, մոտավոր երեք դատական նիստ է տևելու, քանի որ 600 էջ է ճառը։

«Այսինքն՝ ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի, որը բացարկման ենթակա է»,- ասաց Արամ Օրբելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։