Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սփյուռքի ջանքերով մի շարք երկրներում ճանաչվեց և դատապատվեց Հայոց ցեղասպանությունը. այսօր, ամփոփելով անցնող տարին, մասնավորապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ տարվա ընթացքում չի եղել մի նախագիծ, որն իրենք չեն իրականացրել:
Խոսելով սիրիահայերի խնդրի մասին` Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հանրապետությունում ապրում է 17 հազար սիրիահայ: Նախարարության ներկայացուցչի խոսքով էլ՝ անցնող տարում 1000 սիրիահայ տարբեր կազմակերպությունների կողմից բնակվարձ է ստացել, իսկ շուրջ 3000-ը` առողջապահական ծառայություններ: Նա հայտնեց, որ նախարարության ֆինանսավորման արդյունքում 60 սիրիահայ սրտի վիրահատության է ենթարկվել և փրկվել: Ի դեպ, վերջին տարիներին շուրջ 100 սիրահայ բժիշկ է վերադարձել հայրենիք:
Ըստ Սփյուռքի նախարարության տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանում 107 սիրահայ է մահացել, որոնց հուղարկավորությունը կազմակերպվել է քաղաքապետարանի հետ համատեղ ջանքերով: Հայաստանում ծնվել է սիրիահայի 240 երեխա, որոնց նախարարությունն օժանդակություն է ցուցաբերել:
Ըստ նախարարի՝ մեր երկրում տարեկան 400-500 սիրիահայ երեխաներ են հանգստանում:
Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ արձանագրեց, որ սիրիահայերը, բացի սննդի ոլորտից, բավականին առաջ են գնացել նաև դիզայնի ոլորտում: Նախարարը միաժամանակ փաստեց, որ կան հիմնախնդիրներ, որոնք շարունակում են չլուծված մնալ: