|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Աբովյան փողոցում` «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտակայքում, սիրիահայ երիտասարդի են ծեծի ենթարկել, ինչի հետևանքով նա դեմքի և գլխի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից` նշելով, որ հիվանդանոցից ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ քթի շրջանում ստացած կտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1987թ. ծնված Նժդեհ Հ-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը բռնունցքներով հարվածել է երիտասարդի դեմքին և դիմել փախուստի: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: