| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ստորև ներկայացնում ենք մայիսի 16-ին Դեր Զորում նահատակված Անդրանիկ Քահքեճյանի նամակը (արևմտահայերենով): Նա խնդրել էր ընկերուհուն նահատակության դեպքում այն հանձնել մորը:
Ո՞վ գիտէ ո՛ւր կրնամ ըլլալ, մութ բանտի՞ մէջ, ուր կը յիշեմ մայրս եւ զԱստուած կը կանչեմ աչքերս փակ:
Ո՞վ գիտէ ո՛ւր կրնամ ըլլալ, միթէ՞ Աստուծոյ արքայութեան մէջ:
Ո՞վ գիտէ ո՛ւր կրնամ ըլլալ` երբ Աստուծոյ փառքը տիեզերքէն կ՛անջատեն:
Ուր ալ ըլլամ, մայրիկ լսէ՛ զիս: Լսէ քու քաջ ու խիզախ որդիիդ տառապանքը, որ անվախ պաշտպանեց հայրենիքը:
Ո՛վ Աստուածչեմ վախնար եթէ աչքերս յաւիտեան փակեմ, չեմ վախնար թշնամիէն, այլ անվեհեր ու յանդուգն կը շարունակեմ պաշտպանել հայրենիքս:
Շատ կարօտցած եմ անգին մօրս, շա՜տ կարօտցած եմ անոր գուրգուրանքը:
Սիրտս մօրս սրտին կապող թելերը կը փայփայեմ անվերջ:
Կարօտած սրտով կը պաշտպանեմ հայրենիքս, աչքերս չորս դի բացած կը հետապնդեմ թշնամին:
Թէկուզ ալ չտեսնենք զիրար, սակայն պիտի յիշէք զիս, պիտի յիշէք մեր ուրախ ու տխուր օրերը, մեր խինդն ու ցաւերը: Պիտի յիշէք այն օրերը, երբ բաժակ կը վերցնէինք կենաց խմելու մեր յաղթանակին:
Ո՛վ գիտէ, կրնայ ըլլալ, որ ես նահատակուիմ, այն ատեն յոյսս դուք կը մնաք անգին ընկերներս եւ եղբայրներս, պաշտպանեցէ՛ք ձեր հայրենիքը:
Ես կը նահատակուիմ եւ Աստուծմէ կը խնդրեմ, որ երիտասարդութեան լոյս պարգեւէ եւ անգութ թշնամուն պատժէ եւ շա՜տ-շա՜տ կը խընդրեմ, որ համբերութիւն տայ մայրիկիս:
Յիշեցէ՛ք զիս
Անդրանիկ Քահքեճյան
Փետրվար 2014