Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 6-ին հարձակման է ենթարկվել Գերմանիայի խորհրդարանի ապարատի սիրիահայ անդամ Գևորգ Ալմասյանը: Նրան Բեռլինում դանակահարել են երկու իսլամիստները: Պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը օգնություն է խնդրել հանցագործներին հայտնաբերելու հարցում:
Գևորգ Ալմասյանը հայ քրիստոնյա է, որը որպես փախստական է ճանաչվել Գերմանիայում: 2018 թվականից նա աշխատում է Գերմանիայի խորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերի համար:
Երկուշաբթի օրը երկու իսլամիստներ փողոցում դանակով հարձակվել են Ալմասյանի վրա: Ալմասյանին հաջողվել է փախչել: Ֆրոնմայերը տեղեկություններ է խնդրում հանցագործի մասին:
Ալմասյանը ավելի ուշ Twitter-ի իր էջում գրել է. «Ես ջնջեցի երեկ իմ վրա հարձակված մարդու լուսանկարը: Գործը այժմ գտնվում է Բեռլինի իրավասու մարմինների ձեռքում: Շնորհակալություն տղաներին՝ ձեր համերաշխության համար: Հուսով եմ, որ ոստիկանությունը շուտով կգտնի նրան, և արդարությունը կգերակայի »:
Ալմասյանը նախկինում սպառնալիքներ էր ստացել անհայտ անձանց կողմից: Ենթադրաբար, սպառնալիքները եկել են իսլամական արմատականներից: