կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-29 15:59
Հասարակություն

Բաղանիսի գյուղապետն ամփոփում է անցնող տարին

Բաղանիսի գյուղապետն ամփոփում է անցնող տարին

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը համառոտ ամփոփում է անցնող տարվա կատարած աշխատանքները:

«Սեփական եկամուտների հավաքագրում` բյուջեի կատարողականը հասցնելով 112%-ի:

1.Գյուղի գլխավոր փողոցի գիշերային լուսավորության անցկացում (3,5 մլն դրամ գյուղապետարանի պահուստային ֆոնդ):

2. ДТ-75 թրթուրավոր տրակտորի ձեռք բերում ( 8200 ԱՄՆ դոլար՝ ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյան):

3.Գյուղում չորս ջերմոցային տնտեսությունների կառուցում (մեկ ջերմոցի արժեքը` 2.000.000 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ծրագիրը շարունակական է լինելու: Կառուցվելու են ևս չորսը):

4.Նոր խաղահրապարակի կառուցում և տարածքի բարեկարգում Focus on Children Now բարեգործական կազմակերպության կողմից:

5. Գյուղի «Դիմացի թաղ» կոչվող թաղամասի գիշերային լուսավորության ցանցի անցկացում (655,000 դրամ՝ Մոսկվայի «Նոր սերունդ» կազմակերպության ֆինասավորմամբ):

6. «Դիմացի թաղ» թաղամասի համար նոր ջրագծի կառուցում (6 մլն դրամ՝ ԿԽՄԿ-ի ֆինանսավորմամբ):

7. Ոռոգման ցանցի ընդլայնում (650,000 դրամ՝ ՀՕՄ-ի աջակցությամբ):

8. Բաղանիսի միջնակարգի դպրոցում գնդակոծություններից ապահովվելու համար «Ապահով սենյակի» կառուցում՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ:

9. Կատարվել են միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման ապահովման, սանիտարական մաքրման, պետական պատմական հուշարձանների, գերեզմանատների բարեկարգման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության փորձնական ծրագրով վարձատրվող հասարակական աշխատանքների շրջանակում: Ընդհանուր արժեքը` 1,350,000 դրամ:

10.Գյուղի ևս երկու թաղամասի գիշերային լուսավորության անցկացում (երգչուհի Քրիստինե Պեպելյանի նվիրատվությամբ՝ 600, 000 դրամ):

11.Բաղանիսի հիմնական խմելու ջրագծի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են (13 կմ ցանցի երկարությունը): Ծրագիրը ֆինանսավորվել ԻՖԱԴի-ի կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 263 մլն դրամ: Ըստ պայմանագրի՝ 10 %-ը պարտավոր էր վճարել համայնքը, որի փոխարեն այս գումարը նվիրատվության կարգով վճարել է «Վարդանյաններ» հիմնադրամը՝ 26 մլն դրամ:

Թող 2016 թվականը խաղաղության տարի լինի»: