Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց տարին: Նա խոսեց մի շարք ծրագրերի մասին, որոնք իրականություն են դարձել:
Սարգսյանը տեղեկացրեց, որ աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիրն արդեն մոտեցել է ավարտական փուլին: Ըստ նախարարի` ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքից 4398-ի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2014 թվականների ընթացքում: 2015 թվականի դրությամբ դեռևս լուծում չի ստացել ծրագրի շահառու ճանաչված 965 ընտանիքի բնակարանային խնդիրը: Մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով միջոցներ են նախատեսվել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով: Մնացած 635 ընտանիքի բնակարանային խնդրի ամբողջական լուծումը նախատեսված է 2016-17 թվականների ընթացքում:
Նախարարը նշեց, որ մի շարք օրենքներում կատարվել են կարևոր լրացումներ: Այս համատեքստում նա առանձնացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է փոքր օբյեկտներին ազատել լիցենզավորման պահանջից:
Սարգսյանը նշեց նաև, որ մի շարք գյուղական բնակավայրեր չունեն հատակագիծ, դա ևս լուծման փուլում է:
Նախարարն անդրադարձավ ՀՀ կառավարության երկրորդ մասնաշենքի համալիրի պաշտոնական բացմանը: Հինգ`ԱԳՆ, արդարադատության, կրթության, մշակույթի և Սփյուռքի նախարարությունները մինչև 2016 թվականի փետրվարի 26-ը կտեղափոխվեն նոր համալիր:
Սարգսյանը, ի թիվս այլ ծրագրերի, անդրադարձավ նաև Երևանի կրկեսի շենքի ճակատագրին: Նա նշեց, որ 2016 թվականին կավարտվեն աշխատանքները, և 2017-ին շենքը կհանձնվի շահագործման: