Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թ. պետական հատկացումներով գնվել է գեղանկարիչ Վահրամ Հարությունյանի (Կուկ) «Հավերժության երաժշտություն» գրաֆիկական նկարը՝ 450 000 դրամով: Այս մասին, ի պատասխան Yerkir.am-ի գրավոր հարցմանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հայտնում են նաև, որ պետական հատկացումներով գնվող աշխատանքներն ընտրվում են տվյալ տարվա ընթացքում` կերպարվեստի ոլորտի կազմակերպությունների կողմից՝ ֆոնդերի գնահատման հանձնաժողովի արձանագրությամբ ներկայացված հայտերի հիման վրա: Մինչ այդ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, և գործը գնելու որոշումը կայացվում է հանձնաժողովի դրական եզրակացության արդյունքում:
«Ընթացիկ տարում ՀՀ մշակույթի նախարարության` պետական բյուջեի «Աջակցություն անհատական ցուցահանդեսների կազմակերպմանը, երիտասարդ ստեղծագործողների նորարարական ծրագրերի իրականացմանը և կերպարվեստի գործերի ձեռքբերմանը» մեկ տողով նախատեսված է 10 000 000 դրամ»,- ասվում է պատասխան նամակում:
Պատկերացնում եք, չէ՞, 1 նկար է ձեռք բերվել տարվա ընթացքում, այսինքն` նման տեմպերով տասը տարի հետո կունենանք տասը նկար, քսան տարի հետո` քսան, և այդպես շարունակ /երանի` հարյուր տարի հետո/… Հուսանք` հայ նկարիչները կշարունակեն նույն թափով նվիրատվություն անել, թե չէ` հույսներս տարին մեկ պետական միջոցներով ձեռք բերած նկարները կլինեն, կամ էլ դրսի ցուցադրություններում հայ նկարիչների գործերը դիտելուն պետք է ապավինենք:
Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարարության` 2016 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվել է 16 500 000 դրամ: Իսկ թե ո՞ր նկարչի ո՞ր գործերը կգնեն այդ գումարով, դեռ պարզ չէ, քանի որ աշխատանքների ձեռք բերման ցանկը կձևավորվի տարվա ընթացքում՝ ընդունված հայտերի արդյունքում:
Մեր հարցին, թե արդյո՞ք եղել են նախադեպեր, որ պետական միջոցներով գրական արխիվներ ձեռք բերվեն, նախարարությունից պատասխանել են, թե նման նախադեպ չի եղել. «Գրական ֆոնդերը, մասնավորապես` Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի պահոցները համալրվում են գրական արխիվներով նվիրատվությունների միջոցով»: