Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարության շենքի վերանորոգման համար ծախսվելու է 1,5 մլն դոլար:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք երկրի այսօրվա պայմաններում նման շինարարությունը շռայլություն չէ:
«Չեմ կարծում: Կավարտեն, միասին կնայենք, Գագիկ Խաչատրյանն իր համար չի անում, հակառակը` աշխատողների համար է անում, որպեսզի նորմալ պայմաններ լինեն, եւ մարդիկ աշխատեն: Ես, օրինակ, 2007 թվականից եմ տեղափոխվել կառավարության շենքից, այն ժամանակից մինչեւ հիմա ոչ մի վերանորոգում չի եղել, եւ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որպեսզի ստեղծվեն նորմալ պայմաններ աշխատողների համար: Բայց դեմ եմ ճոխություններին»,- ասաց վարչապետը: