կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 18:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկախ ինձ վրա կարվող գործերից՝ ես իմ պայքարը շարունակում եմ․ Տարոն Մանուկյան

Անկախ իմ վրա կարվող քրեական գործերից՝ ես իմ պայքարը շարունակում եմ, ես սա ասում եմ նաև իմ հե պայքարի մեջ մտած մարտական ընկերներիս անունից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը, որը Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև մասնակցում է բողոքի ակցիային ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների այցին Հայաստան և եվրոպական կառույցներին մեր երկրում ժողովրդավարության նահանջի մասին ահազանգելու նպատակով։

Այս շենքում գտնվում են եվրոպական երկրներից եկած շատ պատգամավորներ, ովքեր իրենց քաղաքական կարիերան կառուցում են ժողովրդավարության մասին խոսելով, բայց այսօր այստեղ են՝ անտեսելով Հայաստանում տիրող անարդար իրավիճակը, անտեսելով Հայաստանում ամեն օր ուղղակի բռնության ենթարկվող ժողովրդավարությունը, անտեսելով, որ Հայաստանում ներկա պահին կան քաղաքական բանտարկյալներ, կանհարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այլ քաղաքական հայացքներ ունենալու պատճառով ենթարկվում են քաղաքական հալածանքների»,-ասաց Տարոն Մանուկյանը։

Նշենք, որ Երևանը ստանձնել է ԵՄ արևելյան գործընկերույթան շրջանակում ձևավորված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և 2 հանձնաժողովների համատեղ նիստերի կազմակերպումը։ Դրա շրջանակում Երևան են ժամանել Եվրոնեսթի պատվիրակներ ինչպես Եվրոպական խորհրդարանից, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարաններից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Պատվիրակներն այս ժամին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում են Հայաստանում եվրոպական պատվիրակության կազմակեպած ընդունելությանը։ Ներկա են և՛ Եվրանեսթի պատվիրակներ, և՛ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ, և՛ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ ադրբեջանցիների Հայաստան այցի և Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակի մասին բարձրաձայնելու նպատակով։ Ակցիային մասնակցում է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․