Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով կրկնեց երեկվա իր ելույթի մի հատվածը, որում սուր քննադատության ենթարկեց «քաղաքական աղանդավորական ուժերին» և կոչ արեց ամեն ինչ անել, որ դրանք չհայտնվեն հաջորդ խորհրդարանում:
«Երեկ ես խոսեցի քաղաքական դաշտում վտանգավոր աղանդի մասին, չեմ էլ ուզում ասել` կուսակցական, որովհետև այդ խմբակներին կուսակցական անվանելը շատ մեծ շռայլություն կլինի: Նրանք սեկտանտներ են, որոնք փորձում են այլասերել քաղաքական դաշտը, որովհետև նրանց պետք չէ, որ Հայաստանում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ: Նրանց սկզբունքն է` ինչքան վատ, այնքան լավ: Նրանց ձևակերպումն է՝ ամեն ինչ փլվի, բոլորը մնան փլատակների տակ և այնտեղից տեսնեն իշխանության ոտքերը: Անուններ չեմ հնչեցնում, բայց նրանց պետք է պատերազմ, նրանք ուզում են էլի երեխաներ զոհվեն, միայն թե դրանից խարխլվի երկրի կայունությունը, և իրենք իրենց քաղաքական սեկտայով լավ զգան»,- զայրացած ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` իշխանափոխության միակ եղանակը ընտրություններն են, այլ եղանակները լի են արյունահեղությամբ, որին ԲՀԿ-ն դեմ է: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու ԸՕ-ին:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի եկած ընդդիմադիր ուժերին` իր ելույթը համեմելով հեգնանքով, կատակերգական մեջբերումներով, խորհրդային ֆիլմերից հումորային մեջբերումներով: