Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդեն երկրորդ անգամ դատախազությունը հետ է ուղարկում Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործի նյութերով ԱԱԾ-ում հարուցված` ապօրինի զենք-զինամթերք պահելու փաստով հարուցված քրեական գործի նյութերը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց այս գործով մեղադրյալ Արա Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ այս անգամ էլ դատախազությունը մեղադրական եզրակացությունը չի հաստատել և գործն ուղարկել է նախաքննական մարմնին՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործը վերահսկող դատախազը որոշում էր կայացրել փոխել Արա Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Պաշտպանը հույս հայտնեց, որ, ի վերջո, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, և գործը դատարան ուղարկելու կարիք չի լինի:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լևովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանությունից հետո նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել Լյովիկի մերձավորների բնակարաններում, ինչից հետո էլ մի քանի անձինք կալանավորվել էին: Ըստ նախաքննական մարմնի՝ Արա Խաչատրյանը Երրորդմասցի Լյովիկի մերձավորն է, սակայն, ըստ պաշտպանի, նախաքննական մարմինն այդ փաստը չի հիմնավորել: