Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ԱՎԾ եռամսյա ծրագիրն ընդունելու հարցը: ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը նշեց, որ քաղաքական խմբակցությունների կողմից առաջարկներ չեն ստացվել, իսկ կառավարությունը նպատակահարմար չի գտել փոփոխություններ կատարել ԱՎԾ ծրագրում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հերթագրվեց ելույթի համար: Նա խոսեց հանրահավաքից, «հանցավոր ռեժիմից», իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց նրան մի քիչ էլ քննարկվող հարցի մասին խոսել: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր գնացել էր` իր բնակարանի կոմունալ ծախսերը վճարելու, և արձանագրել է բազմաթիվ բնակիչների բողոքն առ այն, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որը կառավարությունը խոստացել էր մասամբ փոխհատուցել, այլևս չի իրականացվում: «Այսինքն`այս ամիս բնակիչները վճարելու են թանկացված էլեկտրաէներգիայի համար ամբողջությամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետությունն ապօրինի գումարներ է հավաքագրում բնակիչներից, ինչն էլ նպաստում է արտագաղթի խորացմանը:
Ըստ նրա` 25 տարվա ազատ, անկախ Հայաստանում ունենք 2,5 միլիոն բնակչություն, և այդ բնակչությունն էլ շուտով չենք ունենա, եթե նման տեմպերով երկիրը հետընթաց ապրի:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց նրա խոսափողը` ասելով, որ Զարուհի Փոստանջյանը կանոնակարգ-օրենքն է խախտում:
Պատգամավորը ընդդիմացավ` ասելով, որ ԱԺ նախագահն իրավունք չունի գրաքննելու իր ելույթը:
«Կարծես գլխի չեք` որտեղ եք գտնվում»,- ասաց Գալուստ Սահակյանը: